MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա։
GiveMeSport-ը գրում է, որ ամերիկյան ակումբը գլխավորող Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով հրաժարական է տալու։
Արգենտինացի մասնագետը «Ինտեր Մայամին» մարզում էր 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 67 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, դարձել Լիգայի գավաթակիր։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը այս տարի ռեկորդային` 74 միավորով դարձել է MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոն, սակայն փլեյ-օֆֆում ձախողվել է և 1/8 եզրափակիչում ընդհանուր դիմակայությունում պարտվել «Ատլանտա Յունայթեդին»։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիում» են հանդես գալիս նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին, ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսպանացիներ, պաշտպան Ժորդի Ալբան ու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։