Logo

«Ինտեր Մայամին» ու «Ալ Նասրը» հանդիպում կանցկացնեն

16:36 / 12.12.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում կմասնակցի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայանալիք Season Cup ընկերական մրցաշարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 29-ին ամերիկյան ակումբը կմրցի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» հետ, իսկ փետրվարի 1-ին ուժերը կչափի «Ալ Նասրի» դեմ։

Սպասվում է, որ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ իրար դեմ խաղադաշտ դուրս կգան կարիերայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ