Ամերիկյան «Ինտեր Մայամին» վաճառել է կանոնավոր առաջնության նոր մրցաշրջանի համար նախատեսված բոլոր աբոնեմենտները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Աբոնեմենտ ձեռք բերած երկրպագուներն առավելություն կունենան 2026 թվականին, երբ «Ինտեր Մայամին» տեղափոխվի նոր ստադիոն՝ Miami Freedom Park:
Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը նոր մրցաշրջանը կսկսի «Նյու Յորք Սիթիի» դեմ տնային խաղով, որը նշանակված է փետրվարի 22-ին:
Նախորդ մրցաշրջանում Լիոնել Մեսին ու խաղընկերները հաղթել էին կանոնավոր առաջնությունը, բայց 1/8 եզրափակիչում պարտվել էին «Ատլանտա Յունայթեդին»:


