MLS-ի նոր մրցաշրջանին պատրաստվող ամերիկյան «Ինտեր Մայամին» ընկերական խաղում նվազագույն հաշվով պարտվել է «Դալասին»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի երրորդ րոպեին խփել է ամերիկացի հարձակվող Խեսուս Ֆերեյրան:
«Ինտեր Մայամիի» մեկնարկային կազմում խաղին մասնակցել են կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։ Մեսին, Սուարեսը ու Բուսկետսը փոխարինվել են 64-րդ րոպեին, իսկ Ալբան մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Ինտեր Մայամին» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հունվարի 29-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլյալի» հետ։