Logo

«Ինտեր Մայամին» ներկայացրել է Մեսիին և Բուսկետսին

10:45 / 17.07.2023Ֆուտբոլ
null

Կայացել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» նորեկներ, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի և արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի շնորհանդեսը:

Բուսկետսն «Ինտեր Մայամիում» կխաղա «5» համարի մարզաշապիկով, իսկ Մեսին՝ «10»: Երկու ֆուտբոլիստներն էլ ազատ գործակալի կարգավիճակում են տեղափոխվել MLS-ը ներկայացնող ակումբ:

Հիշեցնենք, որ Բուսկետսն ու Մեսին 2008-2021 թվականներին միասին խաղացել էին «Բարսելոնայում»: 35-ամյա իսպանացին կատալոնական ակումբից ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր 2022/2023 մրցաշրջանի ավարտից հետո:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել էր 2005-2021 թվականներին: 36-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղացել էր ֆրանսիական ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա