Logo

«Ինտեր Մայամին» Լիգայի գավաթում մեկնարկել է հաղթանակով

11:20 / 28.07.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» Լիգայի գավաթի խաղարկությունում պայքարը սկսել է հաղթանակով: Խմբային փուլի առաջին տուրում Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը 2-0 հաշվով հաղթել է մեքսիկական «Պուեբլային»:

Գոլի հեղինակ են դարձել պարագվայցի կիսապաշտպան Մատիաս Ռոխասն ու ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:

Այս թիմերի հետ երրորդ խմբում է ընդգրկված նաև մեքսիկական «Տիգրեսը»:

Լիգայի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր

Երրորդ խումբ

«Պուեբլա» (Մեքսիկա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ 0-2

Մատիաս Ռոխաս, 9, Լուիս Սուարես, 72

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ