Logo

«Ինտեր Մայամին» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

23:53 / 03.10.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամին» կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը։

Give Me Sport-ը գրում է, որ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբը, հաղթելով MLS-ի կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում, որակավորվել է մրցաշարին։

«Ինտեր Մայամին» աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու իրավունք ստացել է որպես մրցաշարի ընդունող երկրի ներկայացուցիչ։ Ակումբը կարող է մասնակցել մրցաշարի բազման խաղին և այն անցկացնել Մայամիի «Հարդ Ռոք» ստադիոնում։

ՖԻՖԱ-ն, ամենայն հավանականությամբ, «Ինտեր Մայամիի» մասնակցության մասին լուրը կհաստատի արդեն հոկտեմբերի վերջին։

Հիշեցնենք, որ Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսիի դուբլի և ուրուգվայցի աստղային հարձակվող Լուիս Սուարեսի գոլի շնորհիվ 3-2 հաշվով հաղթել էր «Կոլամբուս Քրյուին» և ժամանակից շուտ ապահովել առաջին տեղն Արևելյան կոնֆերենցիայում։ Մեսին նվաճել էր կարիերայի 46-րդ տիտղոսը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ