«Ինտեր Մայամին» չի կարողացել դառնալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթակիր։
Մրցաշարի եզրափակիչում Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 0-3 հաշվով պարտվել է «Սիեթլ Սաունդերսին»։
«Ինտեր Մայամիից» հանդիպմանը մասնակցել են բոլոր աստղային ֆուտբոլիստները` Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան ու Ռոդրիգո Դե Պոլը։
«Սիեթլ Սաունդերսը» տիտղոսը նվաճել է իր պատմության մեջ առաջին անգամ։
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Լիգայի գավաթ, եզրափակիչ
«Սիեթլ Սաունդերս» - «Ինտեր Մայամի»` 3-0
Օսազե դե Ռոզարիո, 26, Ալեքսանդր Ռոլդան, 82 (11մ), Փոլ Ռոթռոք, 89

