Ամերիկյան «Ինտեր Մայամին» սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որով հաստատել է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տրանսֆերը:
«Այո՛, տղանե՛ր, կտեսնվենք Մայամիում»,- հայտարարել է Մեսին տեսանյութում:
Sí, Muchachos📍 pic.twitter.com/8E3f9hb9VU
— Inter Miami CF (@InterMiamiCF) July 15, 2023
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն «Ինտեր Մայամի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում և ամերիկյան թիմում կխաղա «10» համարի մարզազգեստով:
36-ամյա ֆուտբոլիստը նախորդ երկու մրցաշրջաններն անցկացրել էր ՊՍԺ-ի կազմում, որտեղ տեղափոխվել էր կատալոնական «Բարսելոնայում» անցկացրած 18 տարիներից հետո:
2022/23 մրցաշրջանում աշխարհի չեմպիոնը բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, դարձել 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 35 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


