Logo

«Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել վերջին վայրկյաններին

10:22 / 06.10.2024Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում ամերիկյան «Ինտեր Մայամին» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է կանադական «Տորոնտոյին»։

Հյուրերի հաղթական գոլն ավելացված ժամանակում խփել է կոլումբացի հարձակվող Լեոնարդո Կամպանյան, որն աչքի է ընկել ուրուգվայցի Լուիս Սուարեսի փոխանցումից հետո։ Սուարեսը, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ու իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսն «Ինտեր Մայամիի» կազմում փոխարինման են մտել երկրորդ խաղակեսում, իսկ Ժորդի Ալբան չի մասնակցել խաղին։

Հիշեցնենք, որ Մայամիի թիմը ժամկետից շուտ ապահովել է Արևելյան կոնֆերենցիայի հաղթողի կոչումն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը։

MLS, կանոնավոր առաջնություն

«Տորոնտո» - «Ինտեր Մայամի»՝ 0-1

Լեոնարդո Կամպանյա, 90+3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ