Ամերիկյան «Ինտեր Մայամին» ընկերական հանդիպում է անցկացրել Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» հետ ու պարտվել 3-4 հաշվով: Խաղը կայացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում:
«Ինտեր Մայամի» կազմում առաջին գոլն է խփել ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Հյուրերից աչքի է ընկել նաև աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին։ Արգենտինացի հարձակվող մրցակցի դարպասը գրավել է 11-մետրանոց հարվածով:
«Ինտեր Մայամին» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 1-ին՝ մրցելով «Ալ Նասրի» հետ:
Ընկերական հանդիպում
«Ալ Հիլալ» (Սաուդյան Արաբիա) - «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ 4:3
Ալեքսանդր Միտրովիչ, 10, Աբդուլա Ալ-Համդան, 13, Մայքլ, 44, Մալկոմ, 88 - Լուիս Սուարես, 34, Լիոնել Մեսի, 54 (11մ), Դավիդ Ռուիս, 55