Logo

«Ինտեր Մայամին» գնել է Դե Պոլի տրանսֆերային իրավունքը

18:29 / 14.12.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

«Ինտեր Մայամին» Մադրիդի «Աթլետիկոյից» ձեռք է բերել Ռոդրիգո Դե Պոլի տրանսֆերային իրավունքը, հաստատում է MLS-ի պաշտոնական կայքը։

MLS-ի նորընծա գավաթակիրն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 15 միլիոն եվրո։

Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։

Դե Պոլն ամերիկյան ակումբի կազմը վարձավճարով համալրել էր 2025թ. հուլիսին, 23 խաղում գրանցել է 2 գոլ ու 7 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ