Logo

«Ինտեր Մայամին» դուրս չեկավ MLS-ի փլեյ-օֆֆ. Մեսին վերադարձավ խաղադաշտ

10:40 / 08.10.2023Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրում «Ինտեր Մայամին» 0-1 հաշվով պարտվել է «Ցինցինատիին»: Ֆլորիդացիների առաջատար Լիոնել Մեսին վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և փոխարինման մտել 55-րդ րոպեին: 

36-ամյա արգենտինացի հարձակվողը մասնակցել է «Ինտեր Մայամիի» նախորդ 8 խաղից 2-ին: Առանց արգենտինացու Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմը հաղթանակ չի տարել և զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից:

Խաղին մասնակցել է նաև իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը, իսկ Ժորդի Ալբան բացակայել է վնասվածքի պատճառով: 

Այժմ ամերիկյան թիմը 33 միավորով Արևելյան կոնֆերենցիայի 14-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ