Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 32-րդ տուրում հյուրընկալվելիս 1-1 հաշվով ավարտեց «Տորոնտոյի» դեմ խաղը:
Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմից առաջին խաղակեսին ավելացված առաջին րոպեին Ժորդի Ալբայի ասիստից հետո հաշիվը բացեց Տադեո Ալենդեն:
Մայամիի թիմը 30 խաղից հետո 56 միավորով 6-րդն է, «Տորոնտոն»` 31 հանդիպումից հետո 28 միավորով 25-րդը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 32-րդ տուր
«Տորոնտո» - «Ինտեր Մայամի»` 1-1
Դորդե Միհայլովիչ, 60 - Տադեո Ալենդե, 45+1


