Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 30-րդ տուրում հյուրընկալվեց «Նյու Յորք Սիթիին» և ավելացված ժամանակի 5-րդ րոպեին բաց թողեց հաղթանակը` 1-1:
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմի գոլը 75-րդ րոպեին խփեց փոխարինման դուրս եկած էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան, որին ասիստ կատարեց իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան:
«Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցեցին լեգենդար հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը:
«Ինտերը» 64 միավորով առաջատարն է, «Նյու Յորք Սիթին» 41 միավորով 14-րդն է:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 30-րդ տուր
«Նյու Յորք Սիթի» - «Ինտեր Մայամի»` 1-1
Ջեյմս Սենդս, 90+5 - Լեոնարդո Կամպանա, 75