Logo

«Ինտեր Մայամին» առանց Մեսիի և Սուարեսի հաղթանակ է տարել

11:00 / 26.05.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 15-րդ տուրում հյուրընկալվել է «Վանկուվերին» և հաղթել 2-1 հաշվով:

Գոլի հեղինակ են դարձել Ֆինլանդիան ներկայացնող վինգեր Ռոբերտ Թեյլորն ու էկվադորցի հարձակվող Լեոնարդո Կամպանան:

Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմի հայտացուցակում չեն եղել աստղային հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսը:

«Ինտեր Մայամին» 34 միավորով առաջատարն է, «Վանկուվերը»՝ 19 միավորով 14-րդը:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 15-րդ տուր

«Վանկուվեր» - «Ինտեր Մայամի»՝ 1-2

Ռայան Գաուլդ, 72 (11մ), Ռոբերտ Թեյլոր, 38, Լեոնարդո Կամպանա, 54

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ