Logo

«Ինտեր Մայամին» առանց աստղերի պարտվել է գերգոլառատ խաղում

11:23 / 28.04.2025• Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» գերգոլառատ պայքարում սեփական դաշտում պարտվել է «Դալասին»` 3-4։

«Ինտեր Մայամին» մինչև 65-րդ րոպեն հաղթում էր 3-1 հաշվով, սակայն հյուրերը քամբեք են արել ու առավելության հասել 4-3 հաշվով։

Տանտերերից հանդիպումը բաց են թողել լեգենդար խաղացողներ Լիոնել Մեսին, Լուիս Սուարեսը, Սերխիո Բուսկետսն ու Ժորդի Ալբան։ Գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն նրանց հանգստի հնարավորություն է տվել։

«Ինտեր Մայամին» 18 միավոր ունի և 5-րդն է Արևելյան կոնֆերենցիայում, «Դալասը» 15 միավորով 6-րդ տեղ է բարձրացել Արևտյան գոտում։

MLS, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Դալաս»` 3-4

Ֆաֆա Պիկո, 16, Ալեն Օբանդո, 29, Էկտոր Մարտինես, 56 - Շաքիլ Մուր, 9, Օսազե Ուրոդիջե, 65, Անդերսոն Խուլիո, 69, Պեդրինյո, 81

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ