Ֆրանսիական ՊՍԺ-ի իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել MLS։
Todofichajes-ի համաձայն՝ 36-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ամերիկյան «Ինտեր Մայամին», որի համասեփականատերն Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է։ Ամերիկյան ակումբը ամռանը պայմանագիր կառաջարկի Ռամոսին։
ՊՍԺ-ի հետ իսպանացու գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 11 խաղի, ստացել 3 դեղին ու մեկ կարմիր քարտ։