Logo

«Ինտեր Մայամին» 10 ֆուտբոլիստով հաղթել է «Շառլոթին»

10:46 / 10.03.2025Ֆուտբոլ
null

MLS-ի կանոնավոր առաջնության երրորդ խաղում ամերիկյան «Ինտեր Մայամին» սեփական դաշտում 1-0 հաշվով հաղթել է «Շառլոթին»։

Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմից 46-րդ րոպեին գոլով աչքի է ընկել արգենտինացի վինգեր Տադեո Ալենդեն։ Նա մրցակցի դարպասը գրավել է Լուիս Սուարեսի ասիստից հետո։

Տանտերերը 38-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվել էր արգենտինացի դարպասապահ Օսկար Ուստարին։

«Ինտեր Մայամիի» հայտացուցակում էր «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին, որը, սակայն, խաղադաշտ դուրս չի եկել։

«Ինտեր Մայամին» 7 միավորով երկրորդ տեղում է Արևելյան գոտում, «Շառլոթը» 4 միավորով նույն գոտում 6-րդն է։

MLS, կանոնավոր առաջնություն

«Ինտեր Մայամի» - «Շառլոթ»` 1-0

Տադեո Ալենդե, 46

Հեռացում` Օսկար Ուստարի, 38 («Ինտեր Մայամի»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ