Logo

«Ինտեր Մայամիի» սեփականատերը ցանկանում է, որ Մեսին հրաժեշտի հանդիպումն անցկացնի «Կամպ Նոուում»

17:35 / 29.07.2023Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» սեփականատեր Խորխե Մասը ցանկանում է, որ թիմի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին հրաժեշտի հանդիպումն անցկացնի իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» մարզադաշտ «Կամպ Նոուում»,  որտեղ խաղացել է 2003-2021-ին:

«Չգիտեմ՝ դա ընկերական, թե՞ հրաժեշտի խաղ կլինի: Չեմ ասում, թե Մեսին վարձավճարով կտեղափոխվի «Բարսելոնա»: Նրանք ունեն Գամպերի գավաթը, որն անցկացվում է ամռանը: Երբ բացվի վերակառուցված «Կամպ Նոուն», կարելի է նման հանդիպում կազմակերպել: Լեոն արժանի լավ հրաժեշտի»,- Մասի խոսքը մեջբերում է ՄԼՍ-ը ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 36-ամյա աշխարհի չեմպիոնը «Ինտեր Մայամիում» նորամուտը նշել էր «Կրուս Ազուլի» դեմ խաղում (2-1), փոխարինման էր մտել 54-րդ րոպեին և տուգանայինից խփել առաջին գոլը նոր թիմի կազմում։ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դուբլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել «Ատլանտայի» դեմ Լիգաների գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում (4-0):

Նախորդ մրցաշրջանը Մեսին անցկացրել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի կազմում և 40 խաղում դարձել էր 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ