Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 22-րդ տուրում հյուրընկալվելիս 1-6 հաշվով պարտվել է «Ցինցինատիին»:
Խերարդո Մարտինոյի գլխավորած թիմի միակ գոլը խփել է ուկրաինացի պաշտպան Սերգեյ Կրիվցովը: «Ինտերի» կազմում 62-րդ րոպեին խաղադաշտից հեռացվել է իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը:
Սա «Ինտեր Մայամիի» պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն է:
Մայամիի թիմը 23 խաղից հետո 47 միավորով երկրորդն է, «Ցինցինատին» 22 հանդիպում է անցկացրել և 48 միավորով առաջատարն է:
Հիշեցնենք, որ «Ինտերի» աստղային հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսն իրենց հավաքականների կազմում մասնակցում են Ամերիկայի գավաթի խաղարկությանը:
MLS-ի կանոնավոր առաջնություն, 22-րդ տուր
«Ցինցինատի» - «Ինտեր Մայամի»՝ 6-1
Յույա Կուբո, 10, 57, Լուսիանո Ակոստա, 36, Պավել Բուչա, 38, Յամիլ Ասադ, 45+4, Ժերարդո Վալենսուելա, 72 - Սերգեյ Կրիվցով, 21
Հեռացում՝ Սերխիո Բուսկետս, 62 («Ինտեր Մայամի»)


