Logo

«Ինտեր Մայամիի» համասեփականատիրոջ խոստումը Մեսիին

15:15 / 03.10.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր Խորխե Մասը ակումբի ֆուտբոլիստ Լիոնել Մեսիին խոստացել է կազմակերպել վերջինիս հրաժեշտի արարողությունը կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուների հետ։

«Մեսին «Բարսելոնայից» իր կամքով չի հեռացել և հնարավորություն չի ունեցել՝ հրաժեշտ տալու երկրպագուներին։ Իմ ենթադրությամբ ամեն ինչ այնպես չի դասավորվել, ինչպես կցանկանար Լեոն։

Նրան խոստացել եմ, որ առաջիկա տարիներին ամեն ինչ անելու եմ, որպեսզի կազմակերպեմ այդ միջոցառումը։ Միգուցե դա լինի ընկերական հանդիպման միջոցով»,- Մասի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Մեսին այս տարվա ամռանն է տեղափոխվել «Ինտեր Մայամի», որի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 11 գոլ ու կատարել 5 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ