Ամերիկյան «Ինտեր Մայամիի» նախագահ և համասեփականատեր Խորխե Մասը վստահ է, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունը դրական ազդեցություն կունենա ՄԼՍ-ի վրա:
«2019 թվականին մենք սկսել էինք մտածել, թե ինչպես կարող ենք իրականացնել Մեսիի տեղափոխությունը: Լեոն կարող է օգնել ՄԼՍ-ին՝ դառնալու աշխարհի առաջատար առաջնություններից մեկը:
Կարծում եմ՝ Մեսին եկել է հետք թողնելու ցանկությամբ: Լեոն կարող է դա անել ոչ միայն ֆուտբոլի օգնությամբ: Երբ նա ավարտի կարիերան, ակումբում մասնաբաժին կունենա»,- պաշտոնյայի խոսքը մեջբերում է El Pais-ը:

