Logo

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչը` MSN-ի հավանական վերամիավորման մասին

12:56 / 02.11.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն մեկնաբանել է Լիոնել Մեսի - Լուիս Սուարես - Նեյմար եռյակի հավանական վերամիավորման մասին լուրը։

«Մեսիի և մյուս տղաների հետ անհնար ոչինչ չկա, բայց չգիտեմ` դա որքանով է իրատեսական, եթե լիգան աշխատավարձերի օրենքը մի փոքր չմեղմացնի։ Երբ այդ ամենի մասին գրում կամ խոսում են ԶԼՄ-ները, դա ոչ մի հետևանք չի թողնում։ Բայց ի՞նչ կարող ենք մենք անել։

Իրականությունն այն է, որ MLS-ը խիստ օրենքներ ունի, որոնք խախտել չի կարելի։ Դրանք շրջանցել հնարավոր է, միայն եթե առաջնությունը բացառություն անի։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ, որն այստեղ հողակտոր է ձեռք բերել, հետագակում տեղավոփվե՞լ է ԱՄՆ` խաղալու։ Պետք չէ այդքան պարզամիտ լինել։ Երբ նման միտք ես արտահայտում, պետք է ավելի լավ կարողանաս դա հիմնավորել։ Դա գործնականում անմտություն է, քանի որ հստակ միտք չկա դրանում։

Եթե առաջնությունը չորոշի ինչ-որ օրենք փոխել, ներկա դրությամբ նման խոսակցություններն անիմաստ են»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Վերջերս մամուլում տեղեկություններ կային, թե Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալի» բրազիլացի հարձակվող Նեյմարն ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում հողակտոր է գնել։ Այդ լուրից հետո ԶԼՄ-ները հայտնեցին, որ 32-ամյա ֆուտբոլիստը պատրաստվում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»։

Հիշեցնենք, որ Մեսին, Նեյմարը և Սուարեսը միասին հանդես են եկել կատալոնական «Բարսելոնայում»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ