Logo

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ. «Պետք չէ անտեսել Մեսիի տարիքը»

12:27 / 18.05.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն խոսել է ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի առողջական վիճակի մասին.

««Օռլանդոյի» դեմ խաղը նա բաց թողեց բացառապես ծնկի կապտուկի պատճառով։ Նրան հանգստանալու հնարավորություն տալու մտադրություն չունեի։ Մեսին իրեն լավ էր զգում, այնուհետև վնասվածք ստացավ և չէր կարողանում ոտքն ամբողջությամբ շարժել։ Նա դեռ չի ապաքինվել։ Վնասված հատվածում դեռ ցավեր ունի։

Իհարկե, մենք հաշվի ենք առնում նրա տարիքն ու կազմվածքը, ինչպես ցանկացած խաղացողի դեպքում։ Ակնհայտ է, որ պետք չէ անտեսել Մեսիի տարիքը։ Դա այն գործոնն է, որը պետք է շատ ուշադրություն դարձնել։ Բայց յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարող է ենթարկվել ֆիզիկական ծանրաբեռնվածության»,- մեջբերում է Goal-ը։

36-ամյա Մեսին ծնկի վնասվածք է ստացել մայիսի 12-ին MLS-ի կանոնավոր առաջնության «Մոնրեալի» դեմ խաղում (3-2)։ Արգենտինացի ֆուտբոլիստն արդեն բաց է թողել «Օռլանդո Սիթիի» դեմ կայացած արտագնա հանդիպումը (0-0)։ Մեսին MLS-ի կանոնավոր առաջնությունում 9 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա