Ամերիկյան «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստներն իսպաներեն են սովորում աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիի հետ հաղորդակցվելու համար։ Այդ մասին հայտնել է ամերիկյան ակումբի դոմինիկացի վինգեր Էդիսոն Ասկոնան։
«Ես չեմ լսել, որ Լեոն խոսի անգլերեն։ Երբեմն նա ասում է՝ «բարի առավոտ»։ Սակայն նրանք, ովքեր չգիտեն իսպաներեն, հիմա սովորում են այդ լեզուն»,- Ասկոնայի խոսքը մեջբերում է Infobae-ն։
Հիշեցնենք, որ կատալոնական «Բարսելոնայի» ու ֆրանսիական ՊՍԺ-ի նախկին ֆուտբոլիստը 2023թ․ ամռանն է տեղափոխվել «Ինտեր Մայամի», որի կազմում անցկացրել է 14 հանդիպում, դարձել 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ Մայամիի թիմին չէր հաջողվել նվաճել MLS-ի փլեյ-օֆֆի ուղեգիր։