Logo

«Ինտեր Մայամիի» արգենտինացի նորեկը

15:23 / 30.07.2023• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» ձեռք է բերել արգենտինացի կիսապաշտպան Ֆակունդո Ֆարիասի տրանսֆերային իրավունքը:

20-ամյա ֆուտբոլիստն MLS-ը ներկայացնող ակումբ է տեղափոխվել արգենտինական «Կոլոնից» և կնքել պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականը:

«Ֆակունդոն խոստումնալից ֆուտբոլիստ է և մենք ուրախ ենք, որ նա միացավ «Ինտեր Մայամիին»: Մենք հավատում ենք, որ այստեղ նա կկարողանա իրացնել իր պոտենցիալը»,- «Ինտեր Մայամիի» մարզական տնօրենի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Ֆարիասն Արգենտինայի բարձրագույն դիվիզիոնում նորամուտը նշել է 2019 թվականի նոյեմբերին և 95 խաղում դարձել 3 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ