Logo

Երկրպագուներն ընտրել են «Ֆիորենտինա» - «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստին (ֆոտո)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:44 / 25.10.2022ՍՊՈՐՏ
Ֆիորենտինա-Ինտեր

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» երկրպագուները «Ֆիորենտինայի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 11-րդ տուրում «Ինտերը» Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հաղթական գոլի շնորհիվ արտագնա խաղում 4-3 հաշվով առավելության էր հասել «Ֆիորենտինայի» նկատմամբ:

Երկրպագուների ձայների 74,1 տոկոսն ստացել է Լաուտարո Մարտինեսը: Երկրորդ տեղում իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան է (13,1 տոկոս): Լավագույն եռյակը եզրափակել է Հենրիխ Մխիթարյանը (8,3 տոկոս):

Ֆիորենտինա-Ինտեր-2022

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ինտերը» հոկտեմբերի 26-ին սեփական խաղադաշտում կմցրի «Վիկտորիա Պլզենի» հետ: Չեխական ակումբին հաղթելու դեպքում Իտալիայի փոխչեմպիոնը ժամանակից շուտ կնվաճի ՉԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգիր:

ՉԼ. «Ինտեր» - «Վիկտորիա Պլզեն». Հավանական մեկնարկային կազմերն՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի

Իտալացի մեկնաբանի խելահեղ արձագանքը՝ Մխիթարյանի հաղթական գոլին (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ