Իտալիայի առաջնության 14-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում կհյուրընկալի «Բոլոնիային»: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիների» մեկնարկային կազմում է:
«Ինտեր». Օնանա, Շկրինյար, Աչերբի, Բաստոնի, Դյումֆրիս, Բարելա, Չալհանօղլու, Մխիթարյան, Դիմարկո, Ջեկո, Լաուտարո Մարտինես:
«Բոլոնիա». Սյորուպսկի, Լիկոգիանիս, Լուկումի, Սոումաորո, Պոշչ, Շուտեն, Մեդել, Ֆերգյուսոն, Բարոու, Արնաուտովիչ, Օրսոլինի:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին և կցուցադրվի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում: