Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Ինտեր» - «Բավարիա» պատասխան խաղում երկու ակումբներից ընդհանուր 11 ֆուտբոլիստ որակազրկման վտանգի տակ է, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Ինտերից» Ալեսանդրո Բաստոնին, Դենզել Դյումֆրիսը, Բենժամեն Պավարը, Հենրիխ Մխիթարյանը, Նիկոլո Բարելան և Լաուտարո Մարտինեսը, իսկ «Բավարիայից» Կոնրադ Լայմերը, Լերոյ Սանեն, Կինգսլի Կոմանը, Սերժ Գնաբրին ու Լեոն Գորեցկան դեղին քարտ ստանալու դեպքում բաց կթողնեն կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը, եթե հասնեն այդ փուլ։
«Ինտեր» - «Բավարիա» դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին, Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին և կլինի Fast Sports 1-ի ուղիղ եթերում։ Առաջին խաղում «Ինտերը» Մյունխենում հաղթել է 2-1 հաշվով։


