
Իզուր չէ, որ «Ճանաչիր ինքդ քեզ» մակագրված էր Դելֆյան օրակուլի տաճարի պատին: Ճանաչեք ինքներդ ձեզ, և ձեզ հարկավոր չեն լինի գուշակներ և օրակուլներ:
Ինչպե՞ս գտնել ճանապարհ դեպի ինքդ քեզ և չշեղվել այս դժվարին ճանապարհից: Խորհուրդ ենք տալիս այս 5 գրքերը, որոնք հաստատ կկարողանան օգնել ձեզ այս հարցում:
Նևրոզ և անձնական աճ / Neurosis and Human Growth / Невроз и личностный рост
Կարեն Հորնի
«Նևրոզ և անձնական աճ», «Ինքնավերլուծություն», «Կանանց հոգեբանություն» գրքերի հեղինակ Կարեն Հորնին կարևոր անուն է հոգեբանության պատմության մեջ: Մի նայեք պարզ, կարծրատիպային վերնագրերին, դրանց հետևում ֆեմինիստական հոգեվերլուծության իրական հեղափոխականի գրքերն են, որոնք քննադատում են Ֆրոյդի տեսությունը և ասում, որ ոչ թե կանայք են նախանձում առնանդամին, այլ տղամարդիկ են նախանձում կանանց ծնունդ տալու հնարավորության համար: Գրքերում դուք կարող եք գտնել հարցերի պատասխաններ այն մասին, թե ինչ են նևրոզները և ինչպես ազատվել դրանցից:
Հոգեթերապիա և երջանկության որոնում / Psychotherapy and the Quest for Happiness / Психотерапия и поиски счастья
Էմմի վան Դորնեց
Սա էքզիստենցիալ թերապևտի, զարմանալիորեն կյանք սիրող փիլիսոփայի գիրքն է, որը սովորեցնում է մեզ համարձակորեն նայել կյանքի աչքերին և սիրել դրա յուրաքանչյուր կողմը: Էմմին սովորեցնում է մեզ լինել պատասխանատու մեր որոշումների և ընտրությունների համար, հարգել մեր կարիքները, հավատալ ինքներս մեզ նույնիսկ ամենածանր իրավիճակում: