Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի կենտրոնական խաղը կայացավ Լոնդոնում, որտեղ հանդիպեցին «Արսենալը» և «Լիվերպուլը»: Յուրգեն Կլոպի թիմն արտագնա հաղթանակի հասավ 2:0 հաշվով:
Հանդիպման հաշիվը բացվեց 80-րդ րոպեին, երբ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց «Արսենալի» պաշտպան Յակուբ Կիվիորը:
90+5 րոպեին «Լիվերպուլը» ապահովեց հաղթանակը: Արագ հակագրոհի ժամանակ Դիոգու Ժոտայի անցումը եզրափակեց Լուիս Դիասը:
«Կարմիրները» դուրս եկան 1/16 եզրափակիչ, որի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 8-ին: