Logo

Ինիեստայի պատվին անցկացված լեգենդների խաղում «Բարսելոնան» հաղթել է «Ռեալին»

16:39 / 15.12.2024Ֆուտբոլ
null

Լեգենդար իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստայի պատվին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայացել է կատալոնական «Բարսելոնայի» և Մադրիդի «Ռեալի» լեգենդների հանդիպումը։

Լեգենդների «Էլ կլասիոյում» 2-1 հաշվով հաղթել է «Բարսելոնան»:

31-րդ րոպեին Խավիեր Սավիոլան հաշվի մեջ առաջ է մղել «Բարսելոնային»: 78-րդ րոպեին Խավիեր Բալբոան 11-մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Ավելացված ժամանակում Ֆերնանդո Սանսը պատահմամբ գրավել է սեփական դարպասը:

«Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Ինիեստայի հրաժեշտի խաղին երկու հանրահայտ ակումբներից մասնակցել են Չավին, Գայզկա Մենդիետան, Ռիվալդոն, Իկեր Կասիլյասը, Ռոբերտո Կառլոսը, Ֆաբիո Կանավարոն, Սթիվ Մաքմանամանը, Լյուդովիկ Ժյուլին և այլ լեգենդներ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա