Logo

Ինիեստան նշել է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտներին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:31 / 29.10.2022ՍՊՈՐՏ
null

Ճապոնական «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան նշել է իր վարկածով Կատարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտներին:

«Արգենտինան աշխարհի առաջնության հաղթողի գլխավոր հավակնորդներից է: Նրանք հրաշալի թիմ ունեն, որտեղ խաղում են ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ խաղացողներ: Լեո Մեսիի համար սա կարևոր պահ է:

Մյուս հավաքականներից կնշեմ Բրազիլիային, Իսպանիային, Ֆրանսիային: Եթե Լեոն հաղթի աշխարհի առաջնությունը՝ ուրախ կլինեմ նրա համար»,- կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանի խոսքը մեջբերում է  TyC Sports-ը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը կմեկնարկի նոյեմբերի 20-ին: Եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ