Logo

Ինիեստան մոտ է «Ինտեր Մայամի» տեղափոխությանը

23:10 / 20.07.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնայի» և ճապոնական «Վիսել Կոբեի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան կարող է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի», հաղորդում է Offsider-ը:

39-ամյա իսպանացին պայմանավորվածություն ունի ՄԼՍ-ն ներկայացնող ակումբի հետո, որի կազմն արդեն համալրել են Ինիեստայի նախկին ակումբակիցներ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և իսպանացի կիսապաշտպան Սերխոի Բուսկետսը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆլորիդան ներկայացնող ակումբ են տեղափոխվելու նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը և իսպանացի պաշտպաններ Սերխիո Ռամոսն ու Ժորդի Ալբան:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Ինիեստան հեռացել էր «Վիսել Կոբեից», որի կազմում խաղում էր 2018 թվականից: «Բարսելոնայի» կազմում նա խաղացել է 2002-2018 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա