Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան կարող է դառնալ «Հելսինգեր» ակումբի սեփականատեր:
Tipsbladet-ը գրում, որ լեգենդար կիսապաշտպանի հիմնադրած Never Say Never ընկերությունը բանակցում է դանիական ակումբի բաժնետոմսերի 85 տոկոսը գնելու շուրջ: Գործարքը գնահատվում է 2 միլիոն եվրո:
Եթե բանակցությունները հաջող ավարտվեն, ակումբի սեփականատեր Բո Հուգարդը կպահպանի մնացած 15 տոկոս բաժնետոմսերը:
«Հելսինգերն» այժմ եզրափակում է Դանիայի երկրորդ դիվիզիոնի մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Ինիեստան, որը մեկ ամսից կդառնա 40 տարեկան, խաղում է ԱՄԷ-ն ներկայացնող «Էմիրեյթս» թիմում:


