Logo

Ինիեստա. «Հիասքանչ կլիներ, եթե Մեսին վերադառնար «Բարսելոնա»»

00:10 / 04.07.2023Ֆուտբոլ
null

Իսպանիայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինիեստան մեկնաբանել է աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունն ամերիկյան «Ինտեր Մայամի»:

«Իհարկե, հիասքանչ կլիներ, եթե Մեսին վերադառնար «Բարսելոնա», սակայն յուրաքանչյուրն ընտրում է իր համար հարմար պահն ու որոշում կայացնում: ՄԼՍ-ում Լեոն կստանա նոր փորձ: Կարծում եմ՝ այնտեղ հաջողության կհասնի, ինչպես բոլոր այն թիմերում, որտեղ խաղացել է»,- իսպանացու խոսքը մեջբերում է DAZN-ը:

Հիշեցնենք, որ Արգենտինայի ազգային հավաքականը ավագն ամերիկյան ակումբ է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում: Ավարտված մրցաշրջանը 36-ամյա հարձակվողն անցկացրել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում՝ 41 խաղում դառնալով 21 խաղի և 20 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ