Logo

Ինգա Մանուչարյանը հանդես կգա Հունաստանի ուժեղագույն լիգայում

23:49 / 27.06.2025Բասկետբոլ
Պաշտոնական
null

Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար խաղացող Ինգա Մանուչարյանը տեղափոխվել է Հունաստանի բարձրագույն լիգայում հանդես եկող «ՊԱՍ Գիանինա WBC» ակումբ:

Նախորդ մրցաշրջանում Մանուչարյանը տպավորիչ ելույթներ էր ունեցել «Օլիմպիակոս Վոլու» թիմի կազմում Հունաստանի երկրորդ դիվիզիոնում։ Նա 20 խաղում վաստակել էր 437 միավոր, առաջնության ամենաշատ միավոր վաստակած խաղացողն էր: 

Մանուչարյանը նախկինում հանդես է եկել նաև Լատվիայի և Ղազախստանի առաջնություններում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ