Բասկետբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը կազմում «Թուրանի» դարձել է Ղազախստանի չեմպիոն։
Առաջնության եզրափակիչ շարքի վերջին խաղում «Թուրանը» 70-62 առավելության է հասել «Ակտոբեի» նկատմամբ։ Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:
Հայ բասկետբոլիստուհին նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում: