Logo

Ինֆանտինո. «Պատմության մեջ լավագույն Մունդիալն է լինելու»

00:39 / 06.12.2025Ֆուտբոլ
null

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2026 թվականի ամռանն ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում կայանալիք աշխարհի առաջնությունը պատմության մեջ լավագույն Մունդիալն է լինելու, հաղորդում է կառույցի մամուլի ծառայությունը:

«ՖԻՖԱ-ն մարդկության համար երջանկության պաշտոնական մատակարարն է։

Սա պատմության մեջ լավագույն աշխարհի առաջնությունն է լինելու։ Այն շատ ավելին է, քան պարզապես մարզական միջոցառումը. այն պարզապես մարդկության կողմից երբևէ տեսած ամենամեծ միջոցառումն է։

Այն եզակի կլինի, այն հիանալի կլինի, այն տպավորիչ կլինի»,- հայտարարել է Ինֆանտինոն վիճակահանության արարողության ժամանակ:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի հունիսի 11-ից հուլիսի 19-ը: Առաջին անգամ մրցաշարին կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ