Logo

Ինֆանտինո. «Կատար-2022-ի խմբային փուլն ԱԱ-ի պատմության լավագույնն էր»

19:16 / 07.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է Կատարում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի մասին:

«Ես իսկապես տեսել եմ բոլոր հանդիպումները և կասեմ շատ պարզ ու հստակ բան՝ Կատար-2022-ի խմբային փուլը լավագույնն էր աշխարհի առաջնության պատմության մեջ։ Այնպես որ, դա շատ խոստումնալից է մրցաշարի մնացած հատվածի համար:

Հանդիպումները գերազանց որակի էին և անցկացվեցին գեղեցիկ մարզադաշտերում։ Երկրպագուներն անհավանական էին: Միջին հաճախելիությունը կազմում է 51000 մարդ»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Talk Sport-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին կմեկնարկի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ փուլը: Եզրափակիչը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ