Ջանի Ինֆանտինոն սոցցանցերում հրապարակում է արել` անդրադառնալով ՖԻՖԱ-ի «Խաղաղության մրցանակը» ԱՄՆ 45-րդ ու 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին հանձնելու թեմային։
«Ինձ համար մեծ պատիվ էր ՖԻՖԱ-ի «Խաղաղության մրցանակը» հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր ակնառու առաջնորդության և գործողությունների միջոցով աշխարհում խաղաղություն ու միասնություն խթանելու անսասան նվիրվածության համար։
Ֆուտբոլը խորհրդանշում է խաղաղություն, միասնություն ու համերաշխություն, և մենք գնահատում ենք ԱՄՆ նախագահի` խաղաղության և միասնության խթանմանն ուղղված ակնառու ջանքերը։
Ես երախտապարտ եմ նախագահ Թրամփին իր արած ամեն ինչի համար, և նա միշտ կարող է հույս դնել ինձ ու ամբողջ ֆուտբոլային համայնքի աջակցության վրա աշխարհին խաղաղություն և բարգավաճում բերելու գործում»,- ասել է ՖԻՖԱ-ի նախագահը։
Կարդացեք նաև`


