Logo

ՖԻՖԱ-ն հայտարարել է տրանսֆերային շուկայում փոփոխությունների մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:26 / 22.10.2022ՍՊՈՐՏ
null

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն հայտարարել է տրանսֆերային շուկայում փոփոխությունների մասին, որոնք կսկսեն գործել 2022 թվականի նոյեմբերի 16-ից:

«Հաստատվել են ՖԻՖԱ-ի տեղեկատվական կենտրոնի կաննոնները, որոնք բարեփոխումների ծրագրի մի մասն են կազմում: Տեղեկատվական կենտրոնով կանցնեն տրանսֆերների հետ կապված բոլոր վճարումները: Փոխհատուցում կվճարենք այն ակումբներին, որոնք զբաղվում են ֆուտբոլիստների կրթությամբ: 

Այդպիսի թիմերը մեծ գործ են անում, դրանց որոշ մասը սիրողական են ու ռեսուրսներ չունեն: Որոշել ենք համակարգը դարձնել ավտոմատացված. պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի յուրաքանչյուր տրանսֆեր, որը ներառում է փոխհատուցում մարզումների համար, ավտոմատ կերպով կուղարկվի ակումբներին ՖԻՖԱ-ի տեղեկատվական համակարգի միջոցով: Սա կփոխի փոքր թիմերի կյանքը: Երբ իրավապահ մարմիններն սկսում են ուսումնասիրել տրանսֆերային գործարքները, կասկածելի վճարումներ են գտնում: Նման բան այլևս չի լինի»,- Ինֆանտինոյի խոսքը փոխանցում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ շվեյցարացի Ջանի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2016 թվականից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ