Logo

Ինձագին Մխիթարյանի համար նոր խաղային դիրք է դիտարկում

12:11 / 22.10.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին InterTV-ի հետ զրույցում խոստովանել է, որ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթրայանին դիտարկում է նաև որպես կենտրոնական հարձակվող: Իտալացի մասնագետը նման վերադասավորման կարող է գնալ առևջի գծում կադրային խնդրիների պատճառով:

«Այժմ դիտարկում եմ Մխիթարյանին կենտրոնական հարձակվողի դերում որոշումը, որովհետև մեր հարձակման գծում ռոտացիան կրճատվել է: Հենրիխի տարբերակը կգնահատեմ հաջորդ խաղերում»,- ասել է Ինձագին։

«Ինտերը» սովորաբար խաղում է 2 հարձակվողով: Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը մշտական խաղային պրակտիկա ունեն, բայց պահեստայինների հետ կապված խնդիրներ կան: Մարկո Արնաուտովիչը վնասվածքի պատճառով 1 ամիս չի խաղալու, իսկ Ալեքսիս Սանչեսին Ինձագին շատ չի վստահում:

Մխիթարյանը կարիերայի ընթացքում 4 խաղ է անցկացրել կենտրոնական հարձակվողի դիրքում: Երկու անգամ Հայաստանի հավաքականի կազմում Դանիայի դեմ խաղերում, 2 անգամ էլ «Ռոմայի» խաղաշապիկով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա