Logo

Ինձագին կորցնում է «Ինտերի» ֆուտբոլիստների վստահությունը

12:41 / 12.03.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարող է կորցնել աշխատանքը, եթե թիմը չնվաճի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր, հայտնում է Corriere della Sera-ն:

«Սպեցիայից» կրած 1-2 հաշվով պարտությունից հետո «Ինտերի» մարզչի ապագան անորոշ է: «Ներաձուրիների» ղեկավարությունը դժգոհ է թիմի արդյունքներից:

Իտալական ակումբի ֆուտբոլիստներից ոմանք էլ չեն վստահում Ինձագիին, և յուրաքանչյուր պարտությունից հետո իրավիճակն ավելի է բարդանում:

Վատացել են նաև ֆուտբոլիստների հարաբերությունները: Օրինակ՝ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսն առաջվա պես մտերիմ չեն, իսկ խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, որը համարվում էր թիմի առանցքային ֆուտբոլիստ, այնքան էլ հարմարավետ չի զգում այն բանից հետո, երբ մեկնարկային կազմում մրցակցությունը պարտվեց թուրք կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուին:

Հիշեցնենք, որ «Ինտերը» պարտվել է վերջին երեք խաղերից երկուսում՝ «Բոլոնիային» (0-1) և «Սպեցիային» (1-2): Թիմն առաջիկայում կմրցի «Պորտուի» (մարտի 14) և «Յուվենտուսի» (մարտի 19) դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ