Logo

Ինձագին կփոխի Մխիթարյանի խաղային դիրքը «Բարսելոնայի» դեմ խաղում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:37 / 11.10.2022ՍՊՈՐՏ
null

Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մտադիր է կատալոնական «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի արտագնա խաղում Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին օգտագործել հարձակողական կիսապաշտպանի դիրքում՝ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսից մի փոքր հետ քաշված, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

«Ինձագիի ծրագիրը հետևյալն է. մարզիչը մեկնարկային կազմում չի ընդգրկի բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյին, որն, ամենայն հավանականությամբ, հարձակման գծում թարմություն կմտցնի երկրորդ կեսում: Հենրիխ Մխիթարյանը, խաղադաշտ դուրս գալով մեկնարկային կազմում, հաճախ կտեղափոխվի ենթահարձակվողի դիրք՝ փոխարինելով Ջեկոյին: 

Ինձագին բոսնիացի ռմբարկուին ցանկանում է պահել երկրորդ կեսի համար, քանի որ բելգիացի Ռոմելու Լուկակուն ու արգենտինացի Խոակին Կորեան վնասվածքներ ունեն:

«Ինտերը» կխաղա 3-5-1-1 խաղային սխեմայով:

Մխիթարյանը բազմակողմանի կիսապաշտպան է, որը կարող է խաղալ և՛ հենակետային, և՛ կենտրոնական, և՛ հարձակողական կիսապաշտպանի դիրքերում: Հայ ֆուտբոլիստը հաջողությամբ կարող է գործել նաև հարձակման եզրերում»,- գրել է Gazzetta dello Sport-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում միալնյան գրանդը նվազագույն հաշվով տնային հաղթանակ էր տարել կատալոնացիների նկատմամբ, իսկ Մխիթարյանը տանտերերի մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման։

«Բարսելոնա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 12-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

«Ինտերում» դժգոհ են «Բարսելոնայի» պահվածքից

«Բարսելոնա» - «Ինտեր». Հավանական մեկնարկային կազմերը՝ ըստ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ