Սիմոնե Ինձագին կերկարաձգի գործող պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերը համաձայնեցրել են նոր պայմանագրի բոլոր կետերը և կշարունակեն համագործակցությունը մինչև 2026 թվականի հունիս: Գործարքի համաձայն՝ 48-ամյա մարզիչը կվաստակի տարեկան 6,5 միլիոն եվրո աշխատավարձ: Ինձագին բոնուսների տեսքով ևս 2 միլիոն եվրո կստանա այն դեպքում, եթե «Ինտերը» կրկին նվաճի Իտալիայի չեմպիոնությունը:
Ինձագիի գլխավորությամբ «Ներաձուրին» անցկացրել է 158 հանդիպում, տարել 104 հաղթանակ, 28 խաղ ավարտել ոչ-ոքի և կրել 26 պարտություն: Միլանցիների հետ մարզիչը դարձել է Իտալիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր և 3 անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը: