Logo

Ինձագիի պատասխանը Մխիթարյանին պահեստային թողնելու կոչերին

12:27 / 17.09.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի Ա սերիայի 4-րդ տուրում կայացած միլանյան դերբիից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին պատասխանել Հենրիխ Մխիթարյանի մասին հարցին: Վերջին օրերին իտալական մամուլում հայտնվել են հրապարակումներ, որոնցում Ինձագիին կոչ էր արվում 34-ամյա հայ կիսապաշտպանի փոխարեն ասպարեզ դուրս բերել իտալացի Դավիդե Ֆրատեզիին:

«Բոլորս գիտենք՝ ով է Մխիթարյանը: Ես չեմ պատրաստվում կարդալ կամ լսել ուրիշներին: Պարզապես մարզումների ժամանակ հետևում եմ իմ խաղացողներին»,- իտալացու խոսքը մեջբերում է «Ներաձուրիի» պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ «Միլանի» դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը դարձել է դուբլի հեղինակ և կատարել գոլային փոխանցում: «Ինտերը» հաղթել էր 5:1 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ