Logo

Ինձագի. «Տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը»

10:05 / 19.09.2024Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում գրանցած ոչ-ոքին:

«Ես շնորհակալություն հայտնեցի տղաներին, նրանք հիանալի աշխատանք կատարեցին: Իմ ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ ես խնդրել էի: Մենք գիտենք, թե ինչի է ընդունակ «Սիթին», այդ պատճառով էլ տրամադրվեցինք մինչև վերջ:

«Ինտերը» նաև պահեր ստեղծեց: Դարմիանը չհարվածեց դարպասին, որովհետև թիկունքում լսել էր Բարելայի ձայնը, բայց ես ավելի շատ տխրեցի, երբ Մխիթարյանը չգրավեց դարպասը»,- 48-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ