Logo

Ինձագի. «Մենք փայլուն խաղացինք»

09:44 / 15.03.2023Ֆուտբոլ
null

Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում պորտուգալական «Պորտուի» հետ գոլազուրկ ոչ-ոքին, որից հետո Իտալիայի փոխչեմպիոնը դուրս էր եկել հաջորդ փուլ։

«Մենք փայլուն խաղացինք: Խաղացողները գործում էին որպես մեկ ամբողջական թիմ և հիանալի հանդիպում անցկացրին: Մենք հոյակապ առաջին խաղակես անցկացրինք և միասին տանջվեցինք վերջնամասում: Փառք ու պատիվ այս թիմին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ինտերի» կազմում ամբողջ խաղին մասնակցել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը: 34-ամյա կիսապաշտպանը 50-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, 14-րդը՝ գլխավոր եվրագավաթի փլեյ-օֆֆում:

Առաջին խաղում «Ինտերը» «Պորտուին» հաղթել էր 1-0 հաշվով։ Քառորդ եզրափակիչում Սիմոնե Ինձագիի թիմի մրցակիցը կորոշվի վիճակահանությամբ, որը կկայանա մարտի 17-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ